Կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի

Written by

in

ՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի։ Նոր հարթակի նպատակն է ձևավորել սպորտային կառույցների և կազմակերպությունների, դրանց պահպանման համար կատարվող բյուջետային ծախսերի, ինչպես նաև կառավարության կողմից պրոֆեսիոնալ և մասսայական սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերի միասնական տեղեկատվական շտեմարան։

Տվյալների միասնական բազան հնարավորություն կտա գնահատել արդեն իրականացված ծրագրերը և դրանց արդյունքների հիման վրա որոշումներ ընդունել հետագա ծրագրերի վերաբերյալ։

Նախագծի իրականացման համար կհատկացվի 20,4 մլն դրամ (մոտ 55 հազար դոլար)։ Հարթակը կստեղծվի ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *