Հայ-ադրբեջանական սահմանին էլեկտրահաղորդման գիծ են նախագծել |

Written by

in

Նախիջևանի տարածքում՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանից դեպի Նախիջևան քաղաք, էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքներ են իրականացվել. հայտարարել է «Ազերէներջի» ընկերության վարչության նախագահ Բաբա Ռզաևը։

Նրա խոսքով՝ Նախիջևանում առանձնացվել է տարածք փոխակերպիչ ենթակայանի կառուցման համար, որը հետագայում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ էլեկտրական կապի հիմնական տարրերից մեկը կլինի։

Ռզաևի խոսքով՝ «Խաղաղության և բարեկեցության համար Թրամփի երթուղու» (TRIPP) էներգետիկ բաղադրիչի իրականացումը հնարավորություն կտա Ադրբեջանի հիմնական էներգահամակարգը միացնել Նախիջևանի էներգահամակարգին և անհրաժեշտ ենթակառուցվածքային կապ ստեղծել Թուրքիայի հետ էլեկտրական կապի զարգացման համար։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են նաև վերականգնվող էներգիայի ինտեգրման, էներգահամակարգի կառավարման, կայունության և հուսալիության ապահովման ուղղություններով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *