«Հայաստանում գազը էժան չի։ Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,- շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթաբեր ընկերություն է։
«Այն մեծ շահույթներ է ստանում։ Եվ սա էլ է փաստ, որը պետք է արձանագրել։ Չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Մենք մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք»,- ընդգծել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ եթե գազի գինը թանկանա, իրենք կդիմեն համապատասխան քայլերի. «Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա, օրինակ»,- հավելել է ՀՀ վարչապետը։
Նա հավելել է, որ եթե հնարավորություն լինի 2-րդ տեղից գազ բերելու, ապա գնալու են այդ ճանապարհով։
Leave a Reply