Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները գրավել են Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը, ինչը կարող է վտանգել նավթատարների երթևեկությունը Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցով։
Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին կոչ է արել արաբական և այլ երկրներին աջակցել երկրի ափերի պաշտպանությանը։ Նեղուցի հնարավոր շրջափակման մտավախությունների ֆոնին նավթի գինը կտրուկ աճել է․ Brent տեսակի նավթի գինը սեպտեմբերի 10-ի երեկոյան մոտեցել է բարելի դիմաց 107 դոլարին։
Leave a Reply