«ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է

Written by

in





Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Գորիկ Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Հանքավան բնակավայրի Փյունիկ 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գորիկ Ա.-ն տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Փրկարարները մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և դարձի բերել այն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ամբողջական ինքնությունը։




դիտվել է 71 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts