Սև ծովում TEDY օտարերկրյա բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, ևս երկուսը՝ վիրավորվել։
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նավը սեպտեմբերի 9-ին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Անձնակազմի մեջ եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը համակարգում է գործողությունները երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և երկրների համապատասխան իրավասու մարմինների հետ։
Leave a Reply