Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Բաքու՝ ամուսնուն տեսակցելու համար:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
Տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը տարբեր մեդիա ռեսուրսներով դժգոհություն է արտահայտում Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքու այցելելու և հայ գերիներին տեսակցելու նախաձեռնության վերաբերյալ։ Սակայն այժմ սպառնալիքներն արդեն հասել են նոր մակարդակի։
Օրեր առաջ ադրբեջանական «Unikal.az» կայքում հրապարակված հոդվածում Զոնաբենդին սպառնացել են ձերբակալությամբ՝ պնդելով, թե նա կարող է մինչև 5 տարվա ազատազրկման ենթարկվել՝ 2022 թվականին Ղարաբաղ «անօրինական մուտք գործելու» համար։
Հրապարակման մեջ նշվում է, որ եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, կարող է պատասխանատվության ենթարկվել նախկինում Արցախ կատարած այցի համար։
Փաստացի, ադրբեջանական կողմը նման հրապարակումներով փորձում է կանխել Վարդանյանի կնոջ հնարավոր այցը Բաքու և նրա կողմից ամուսնուն ու մյուս հայ գերիներին տեսակցելու փորձը։
Այս սպառնալիքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է խուսափել հայ գերիների հարցի միջազգային քննարկումից։ Մինչդեռ խնդրի մասին բարձրաձայնելը և այն միջազգային օրակարգում պահելը կարևոր նշանակություն ունի գերիների իրավունքների պաշտպանության համար։
Հատկանշական է նաև, որ Վաշինգտոնյան հանդիպումից անցել է արդեն մեկ տարի, սակայն հայ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զբաղվելու է այդ հարցով։ Մնում է միայն հարցնել՝ ի՞նչ եղավ այդ խոստման հետ՝ այն իրագործվե՞ց, արդյունքի չհասա՞վ, թե՞ պարզապես մոռացության մատնվեց։
դիտվել է 294 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Leave a Reply