Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան

Written by

in

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները «առանձնապես չեն տարբերվում»։

Նրա խոսքով, Բաքվում քրիստոնիական խորհրդանիշներ կրող հայերին կտտանքների են ենթարկում, իսկ Հայաստանում ճնշվում են հոգևորականները՝ Եկեղեցին ու նրա արժեքները պաշտպանելու համար։ Աբրահամյանը նաև պնդում է, թե Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հանդեպ կալանավորումներն ու «զրպարտիչ արշավները» չեն տարբերվում Ադրբեջանում սրբավայրեր ու խաչքարեր ոչնչացնելու գործելաոճից։

Ավարտին նա սա գնահատել է «Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիա»՝ ընդդեմ «հայկական արժեհամակարգի, հայկականության և կենսունակության»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *