Ընդդիմությունը հայտարարել է համազգային համախմբման ձեւավորման մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ:

Դրանում ասված է.
«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձեւավորման մասին՝ հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները․
– Ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում,
– Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների,
– Ազգային ինքնության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն,
– Ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ 
Բոլոր քաղաքական ուժերին, հանրային եւ հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։  
Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ ուժերը.
«Ուժեղ Հայաստան»
«Հայաստան» դաշինք
«Հայաքվե»
«Ապրելու երկիր»
«Բարգավաճ Հայաստան»
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»
«Հայ ազգային կոնգրես»
«Ժառանգություն»
«Միասին»
«Դեմոկրատական այլընտրանք»
«Նոր դարաշրջան»
«Միավորված հայեր»»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *