ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը և ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Մարիա Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել խմբակցությանը վստահության համար և ներկայացրել արտաքին քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումները։ Քվեարկության արդյունքում նա ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել նաև Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբեր ստեղծելու հարցերին։ Սարգիս Խանդանյանը տեղեկացրել է, որ Կամբոջա-Հայաստան բարեկամական խումբն արդեն ձևավորված է։
Leave a Reply