RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ իր հաղթանակի մասին։
Թեստերը չարորակ ուռուցքներ չեն հայտնաբերել։ Սիմոնյանը հիվանդության դեմ պայքարել է ավելի քան մեկ տարի՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերից։ Այս ընթացքում նա անցել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի մի քանի կուրսեր, ինչպես նաև վիրահատություն, գրում է ռուսական «Գազետա»-ն:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն այս մասին հայտարարել է նաև իր Telegram ալիքում կիսվելով համակարգչային տոմոգրաֆիայի (CT) արդյունքներով։
«Փառք Աստծո, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին։ Շնորհակալություն բոլորիդ։ Փառք Աստծո, ամեն ինչ պարզ է», – ասել է լրագրողը աուդիո հաղորդագրության մեջ։
Leave a Reply