Երեւան: Մեդիամաքս: NASA-ի տիեզերագնաց, 2026 ապրիլին դեպի Լուսին թռիչք իրականացրած Artemis II տիեզերանավի հրամանատար Ռիդ Վայզմանը մասնակցելու է STARMUS VIII The Search for Truth փառատոնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում եւ Լա Պալմայում:
ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Ռիդ Վայզմանը 2014 թվականին 165 օր է անցկացրել Միջազգային տիեզերական կայանում, որոնց ընթացքում թիմակիցների հետ ավելի քան 300 գիտական փորձարկում է կատարել: Այդ թռիչքի ընթացքում Վայզմանը երկու անգամ դուրս է եկել բազց տիեզերք՝ կայանից դուրս գտնվելով մոտ 13 ժամ:
2026 ապրիլին նա Artemis II առաքելության հրամանատարն էր:
Ս.թ. օգոստոսին հայտնի էր դարձել, որ STARMUS VIII-ին մասնակցելու է Artemis II առաքելության երկու անդամ՝ NASA-ի տիեզերագնաց Վիկտոր Գլովերը եւ Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը:
Artemis II-ը 2026 ապրիլին տասնօրյա թռիչք էր կատարել Լուսնի շուրջ՝ դառնալով Երկրի ուղեծրից դուրս առաջին առաքելությունը 1972 թվականի դեկտեմբերին Apollo 17-ից թռիչքից ի վեր:
Leave a Reply