Այսուհետ իմ ջանքերս ուղղվելու են «Հայկական Հայաստան» ծրագրի նախ տարածմանն, ապա իրագործմանը․ Անի Հովհաննիսյան

Written by

in

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՔՊ-ն 2026-ին ստացել է կառավարելու մանդատ, բայց Հայաստանի պետական ինքնության 20–30 տարվա հայեցակարգը չպետք է պատկանի մեկ հնգամյա կառավարությանը: Հենց սա է պատճառը, որ ես առաջարկում եմ «Հայկական Հայաստան» ծրագիրը:

Ի սկզբանե ամրագրենք, որ ես ուսումնասիրությունների արդյունքում համախմբել եմ հասարակության, մասնագետների ու քաղաքական ուժերի տեսլականը Հայաստանի պետական ու ազգային նպատակի մասով, ինչի հիմքով էլ գրվել է «Հայկական Հայաստան» ծրագիրը, որն էլ ձևավորելու է հարթակ քննարկումների և վերջնական ազգային դոկտրինի ձևակերպման համար:

«Հայկական Հայաստան» ծրագիրը համախմբում է ոչ թե որևէ անձի, կուսակցության, ընդդիմության կամ իշխանության շուրջ, այլ ազգային նպատակի ու պետական օրակարգի, որը վեր է յուրաքանչյուր քաղաքական ուժից, անձից և խմբից:

Ծրագիրը գրավոր տարբերակով շուտով հասանելի կլինի քննարկման համար, մինչ այդ եթերներումս կանդրադառնամ, կներկայացնեմ: Այսուհետ իմ ջանքերս ուղղվելու են «Հայկական Հայաստան» ծրագրի նախ տարածմանն, ապա իրագործմանը:

Քայլ առ քայլ, տրամաբանված, ջանքերը միավորելով և գիտակցված մենք պետք է պահենք մեր ինքնությունն ու պետությունը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts