Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում նշել է, որ 2023 թվականից սկսած՝ վերջին 4 տարիների ընթացքում տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ամենամեծ տրանսֆորմացիան։
«Հանրային տրանսպորտի տեսանկյունից ամենամեծ տրանսֆորմացիան՝ շարժակազմերի փոփոխությունը, միասնական տոմսային համակարգի ներդրումը, փորձնական ավտոբուսային գծերի ներդրումը, տեղի են ունեցել վերջին 3-4 տարիների ընթացքում»,- հայտնել է քաղաքապետը և վստահեցրել, որ այն, ինչ արվել է վերջին տարիների ընթացքում հանրային տրանսպորտի տեսանկյունից, նվազագույնն ունի պատմական նշանակություն։
«Ի՞նչ էր առաջարկում ընդդիմությունը․ ընդդիմությունն այն ժամանակվանից ուղղակիորեն ապակառուցողական տորպեդահարում էր մեր կողմից արված բոլոր առաջարկությունները»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Leave a Reply