Փաշինյանն ապրում է ամենօրյա վախերի մեջ, անգամ իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում. Գեղամ Մանուկյան

Written by

in

Փաշինյանն ապրում է ամենօրյա վախերի մեջ, անգամ իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն ձևաչափը, որով Հայաստանում քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որևէ իրավական բան չի կարող ունենալ, Նիկոլ Փաշինյանը մեղադրանքը հնչեցնում է, իր ենթակա ուժայինները հաջորդ վայրկյանին անցնում են գործի, Անդրանիկ Թեևանյանի դեպքը դրա ամենախայտառակ դրսևորումն էր, Արեգնազի դեպքը շատ ավելի խայտառակ դրսևորում էր՝ ընդհանուր մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից: Արեգնազը Անդրանիկի ձերբակալվելուց հետո մի ամսից ավելի ազատության մեջ էր և կարող էր խուսափել, բայց չխուսափեց, կարող էր ազդել նախաքննության ընթացքի վրա, բայց դա էլ չարեց: Իրավապահները փորձել էին Արեգնազով կեղծ ցուցմունքներ ստանալ, և ի պատիվ մեր գործընկերուհու՝ չէին ստացել, դրա համար քինախնդիր ձևով փորձում են շատ ավելի ծանր վրեժ լուծել։

Կհիշե՞ք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր ԱԱԾ-ին, սատանաներ ման գալ, ԱԱԾ-ի պետն էլ գլուխը տմպտմպացնելով ասում էր՝ լսում եմ, պարոն վարչապետ, հիմա ինքը հասկացել է, որ ամենահիմարագույն հանձնարարականներն անգամ կարող է տալ: ՊՊԾ պետը՝ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանի անվտանգության պատասխանատուն, ով անձնվիրաբար ծառայում էր Նիկոլ Փաշինյանին, մի օրվա մեջ պաշտոնազրկվեց, ինչու՞ պաշտոնազրկվեց, որովհետև Դվին հյուրանոցի հրավառությունը վախեցրել էր Նիկոլ Փաշինյանին: Այդ մարդը ապրում է ամենօրյա վախերի ու կասկածների մեջ, և անգամ այդքան իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում»,- նշել է Մանուկյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *