Արկտիկայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները ՌԴ-ի հետ բախման նախապատրաստություն են. Գրուշկո

Written by

in

Արկտիկայում ՆԱՏՕ-ի վերջերս անցկացված զորավարժությունները վկայում են Ռուսաստանի հետ հակամարտությանը ալյանսի նախապատրաստվելու մասին. RIA Novosti-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Ըստ էության, այն, ինչ այժմ տեղի է ունենում, Ռուսաստանի հետ բախման նախապատրաստություն է»,- ասել է նա։

Դիվանագետն այս զորավարժություններն անվանել է յուրօրինակ ազդանշան, ռազմական կարողությունների ցուցադրում։

Նշենք, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել Յան Մայեն կղզում՝ ՆԱՏՕ-ի «Արկտիկական պահակ» (Arctic Sentinel) առաքելության շրջանակում։ Այն ուղղված է բարձր լայնություններում ալյանսի ներկայության ընդլայնմանը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, թե նման ակտիվությունն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանին և մեծացնում զինված բախումների ռիսկը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts