Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ սեպտեմբերի 5-ին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի հերթական խմբաքանակը։
Խոսքը 16 վագոն դիզելային վառելիքի մասին է՝ ընդհանուր 977 տոննա քաշով։ Բեռը Բիլաջարի կայարանից կմեկնի Մեծ Քեսիկի ուղղությամբ։
Նշվում է, որ կիրականացվի նաև տարանցիկ բեռների փոխադրում։ Մասնավորապես, ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի նաև տարանցիկ բեռների հերթական խմբաքանակը՝ 5 վագոն 355 տոննա ցորեն, 3 վագոն՝ 180 տոննա պարարտանյութ, 2 վագոն՝ 138 տոննա փայտանյութ։
Leave a Reply