Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկացիներին մերժել ԱՄՆ քաղաքացիներին Իրանի դեմ պատերազմին ներգրավելու համար ուսանողական վարկերի և կրեդիտային քարտերի պարտքերը օգտագործելու առաջարկը։
«Ինքներդ ձեզ հարց տվեք. ինչո՞ւ ձեր որդիներին ու դուստրերին պետք է առաջարկեն պարտքերի զիջում՝ այն պատերազմին մասնակցելու և զոհվելու դիմաց, որը Իսրայելն ուզում է շարունակել ու ընդլայնել», — գրել է Բաղային X սոցիալական ցանցում։
Այսպես նա արձագանքել է իսրայելական The Jerusalem Post պարբերականում հրապարակված նյութին, որում, ըստ նրա, բացահայտ քննարկվում է ամերիկացիների պարտքերը որպես զինվորագրության գործիք օգտագործելու գաղափարը։
«Ձեր կյանքը։ Ձեր հարկերը։ Ուրիշի պատերազմը», — գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա կոչ է արել ամերիկացիներին թույլ չտալ, որ իրենց վերածեն «թնդանոթի մսի» և ստիպեն վճարել մի պատերազմի համար, որը նրանք չեն ընտրել։
«Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը ձեր երեխաներին վերածի վարձկանների իր անօրինական «ըստ սեփական ընտրության պատերազմի» համար», — եզրափակել է Բաղային։
Leave a Reply