Հայաստանի անտառների հզոր բնակիչը՝ գորշ արջը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Գորշ արջը (Ursus arctos) Հայաստանի կենդանական աշխարհի ամենախոշոր գիշատիչ ներկայացուցիչներից է։ Առաջին հայացքից ծանրաշարժ թվացող այս կենդանին իրականում շատ արագ է, ճարպիկ և հիանալի հարմարված լեռնային ու անտառային տեղանքին 🌱

 

Գորշ արջն ամենակեր է․ նրա սննդակարգում կարող են լինել մրգեր, հատապտուղներ, արմատներ, միջատներ և կենդանական ծագման սնունդ։ Իսկ ուժեղ հոտառությունն օգնում է սնունդ գտնել նույնիսկ մեծ հեռավորությունից 🍏

 

Գորշ արջը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ որպես խոցելի (VU) տեսակ։ Նրա պահպանության հիմնական սպառնալիքներից են որսագողությունը, բնական կենսամիջավայրերի կրճատումն ու մարդկանց հետ բախումները 🌿

 

Իսկ Երևանի կենդանաբանական այգում կարող եք հանդիպել մեր Ռոնիին ու Միշային և մոտիկից հետևել նրանց առօրյային 💚

 

Եկե՛ք այգի՝ Հայաստանի բնության այս հզոր բնակիչներին տեսնելու և նրանց մասին ավելին իմանալու 💚

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *