Գարեգին Բ-ն ու միտրոպոլիտ Անտոնին քննարկել են ճնշումները եկեղեցու նկատմամբ

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին փոխանցեց է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույնները՝ վերահաստատելով Ռուս Ուղղափառ Եկեղեցու զորակցությունը Հայոց Եկեղեցուն։

Մայր Աթոռի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Նորին Սրբազնությունը անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում` անընդունելի նկատելով աշխարհիկ իշխանությունների կողմից որեւէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։ 

 

Նորին Սրբությունը մասնավոր իր երախտագիտությունը հայտնեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից Հայոց Եկեղեցուն եւ Հայոց Հայրապետի նկատմամբ մշտապես դրսեւորվող ջերմ վերաբերմունքի եւ զորակցության համար։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու Եկեղեցիների հարաբերություններին ու գործակցությանը՝ մաղթելով, որ ամուր եւ հաստատուն լինի այդ եղբայրությունը եւ ծառայի երկու բարեկամ  ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերի զորացմանը։

 

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցիների նկատմամբ տեղ գտնող բռնաճնշումներին եւ հետապնդումներին։ Ընդգծվեց, որ Աստծո ողորմությամբ, եկեղեցականների նախանձախնդիր ծառայությամբ եւ ժողովրդի ամուր հավատով կհաղթահարվեն բոլոր փորձություններն ու դժվարությունները»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *