ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները, ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել ինչպես առկայծող փարոսիկները միացված, այնպես էլ անջատված վիճակում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը պարզաբանել է, որ առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարների ժամանակ գործողություններ իրականացնելիս, հանրային միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելիս, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցները կանգնեցնելիս, ինչպես նաև կանխարգելիչ և ծառայողական այլ առաջադրանքներ կատարելիս։
Leave a Reply