Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ

Written by

in





Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը, հաղորդում է armsport.am-ը։

51-ամյա Բերեզովսկին, գլխավորելով թիմը, կպահպանի նաև դարպասապահների մարզչի իր պաշտոնը, որն զբաղեցնում էր ընթացիկ տարվա հունիսից:

Նոր մրցաշրջանից առաջ կոստրոմյան ակումբում անսպասելի մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել: Հուլիսի 10-ին «Սպարտակը» պաշտոնանկ էր արել Ռինատ Բիլյալետդինովին, ում մարզչական շտաբում էլ ընդգրկված էր Բերեզովսկին: Բիլյալետդինովը թիմը գլխավորել էր ընդամենը 46 օր և հեռացվել՝ այդպես էլ ոչ մի պաշտոնական հանդիպում չանցկացնելով։

Այսպիսով, Pari Առաջին լիգայի 2026/2027 մրցաշրջանը Կոստրոմայի թիմը կսկսի Բերեզովսկու գլխավորությամբ։ Արդեն կիրակի՝ հուլիսի 12-ին, թիմը առաջին տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Նաբերեժնիե Չելնիի «ԿԱՄԱԶ»-ին։

Որպես ֆուտբոլիստ՝ Բերեզովսկին հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյում», «Տորպեդոյում», «Խիմկիում» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», որի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր:




դիտվել է 155 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *