Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»

Written by

in


«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բորբոքված է: Նորից, կրկին, վերստին: Դա նկատելի է անզեն աչքով ու… ականջով: Անկանոն շարժումներ է անում, ոչ միայն ընդդիմության, այլ նաև լրագրողների վրա է հարձակվում՝ իրեն բնորոշ բառամթերքով…

Մեծ է գայթակղությունը նշելու, թե Փաշինյանի այդ բորբոքվածությունը գալիս է մերժվածության գիտակցումից, կամ պայմանավորված է հանրային դժգոհությամբ, ընդհանուր ներհասարակական տրամադրություններով: Դա, իհարկե, կա , ու հնարավոր է, որ Փաշինյանը նաև դրանից է նեղվում: Բայց, կարծում ենք, այս փուլում ու այս կարգի նյարդայնության առաջնային պատճառը դա չէ: Մեր ու նաև մի շարք փորձագետների կարծիքով, նրա այս օրերի պահվածքը հիմնականում պայմանավորված է այլ գործոններով: Եթե ավելի պարզ, ապա՝ Փաշինյանի նյարդայնության գրգիռները դրսից են գալիս: Ըստ որում, ոչ մեկ տեղից:

Կա զգացողություն, որ Փաշինյանին տրված է վերջնաժամկետ, նա ժամանակ չունի և հայտնվել է ցայտնոտի մեջ: Հիմա՝ ավելի մանրամասն: Մի կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան են պարտադրում կատարել ստանձնած հանձնառությունները, լինի՝ Սահմանադրության փոփոխություն թե այլ զիջումներ (ենթադրելի է, որ ոչ բոլորն են բարձրաձայնվում):

Մյուս կողմից՝ Ռուսաստանն է չափազանց հստակ ու խիստ դրել հարցերը, հատկապես՝ «ԵՄ թե ԵԱՏՄ» ընտրությունը: Բացի «հարցեր դնելուց», Մոսկվան որոշակիորեն ցույց է տալիս կոնկրետ ու կոշտ քայլերի դիմելու իր պատրաստականությունը: Մի խոսքով՝ պարզ ասում են, որ կատակ չեն անում, ու, այսպես կոչված, «շուստրիական» հնարքներն այլևս չեն անցնում:

Եվրոպայի հետ էլ հարաբերությունների վիճակը այնքան փայլուն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Եվրամիության ներկայիս ղեկավարներին Հայաստանը հետաքրքիր է միայն որպես Ռուսաստանի հետ հակադրվելու, Ռուսաստանին «վատություն անելու» միջոց: Ու քանի դեռ Փաշինյանը երկկողմանի «խաղեր է տալիս», կորցնում է նաև Բրյուսելի ու ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքների բարյացակամությունը:

Դեռ չենք խոսում Իրանի հետ հարաբերությունների և իրանական իշխող վերնախավում առկա դժգոհությունների մասին, որ արտահայտվում են իրենց «քթի տակ» ամերիկա-թուրքական նախագիծ իրականացնելու հետ կապված…

Ըստ փորձագետների, Փաշինյանը շատերին է ինչ-ինչ բաներ խոստացել, նաև նման հանձնառությունների հաշվին աջակցություն ստացել՝ իր իշխանությունը պահելու համար, բայց, ահա, եկել է արտաքին «շահառուներին» պատասխանելու ժամանակը: «Պարտատերերը» շտապեցնում են: Իսկ ժամանակ չկա…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *