Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով |

Written by

in

Ֆրանսիայում անոմալ շոգի ժամանակ նորմայից ավելի մահերի թիվը հուլիսի վերջի դրությամբ հասել է 7000-ի: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը France 2 հեռուստաալիքի եթերում:

«Մեզ մոտ դիտվում է նորմայից ավելի մահացություն. հուլիսի վերջի տվյալներով մահացածների թիվը կազմել է 7000», – ասել է գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկրի առողջապահական համակարգն, ընդհանուր առմամբ, ցուցաբերել է կայունություն շոգի շրջանում:

Եվրոպական «Կոպեռնիկոս» կլիմայական ծառայության տվյալներով՝ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում հուլիսին օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով գերազանցել է միջին վիճակագրական ցուցանիշները: Ընդ որում, հունիսն ու հուլիսը միասին տարածաշրջանի համար դարձել են օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգը՝ 21,62 աստիճան օրական միջին ջերմաստիճանով, ինչը 2,79 աստիճանով գերազանցում է 1991-2020 թվականների միջին վիճակագրական ցուցանիշը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *