Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյութ)

Written by

in


Տնտեսություն





Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով։

Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու և սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը և Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի և ամենօրյա գործունեության միջոցով։

Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։

Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ ևս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։

 

conversebank.am, 010 511 211

 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *