Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC

Written by

in

Մոտ 17,000 անչափահաս միգրանտ է ներթափանցել Սեուտա Մարոկկոյի կողմից սահմանի զանգվածային ճեղքման ընթացքում: Այս մասին հայտնել է ABC թերթը՝ հղում անելով ոստիկանության գնահատականներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ այս թիվը խիստ տարբերվում է այն տվյալներից, որոնք վերջին շաբաթներին ներկայացրել է Պիրենեյան թագավորության կառավարությունը՝ 1,478 անչափահաս անձ: Ընդ որում, ազգային ոստիկանությունը գտնում է, որ ընդհանուր առմամբ ինքնավար քաղաք ապօրինի ներթափանցել է 75,000-ից մինչև 85,000 մարդ:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ կարողացել են հասնել Սեուտա լողալով, ինչպես նաև ծանծաղուտով՝ շրջանցելով ալեհատը, որը քաղաքը բաժանում է Մարոկկոյից: Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանն աջակցելու համար:

Իշխանությունների գնահատականներով՝ քաղաք կարող էր ներթափանցած լինել մինչև 80,000 մարդ, սակայն ենթադրվում է, որ ապօրինի ներգաղթյալների մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի պնդմամբ՝ քաղաքում կարող է մնացած լինել մինչև 5,000 միգրանտ, սակայն տեղական իշխանությունները կարծում են, որ ապօրինի ներգաղթյալների թիվը շատ ավելին է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts