Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) ղեկավար Սատու Կոյվուն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կանանց գումարտակ։
«Սատու Կոյվուն ներկայացրել է Առաքելության մանդատը եւ գործունեությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց դերակատարության EUMA-ում։ Նա նաեւ խոսել է իր մասնագիտական ուղու մասին՝ ներկայացնելով աշխարհի տարբեր վայրերում ձեռք բերած բազմակողմանի փորձը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» 1325 բանաձեւի իրականացման առաջընթացը շարունակում է կարեւոր առաջնահերթություն մնալ Առաքելության համար։
Այցը հնարավորություն է տվել բաց եւ կառուցողական երկխոսության միջոցով ավելին իմանալ այն փորձի եւ դժվարությունների մասին, որոնց առնչվում են Հայաստանի Զինված ուժերում ծառայող կանայք», – ասված է EUMA-ի հաղորդագրության մեջ։
Leave a Reply