«Մենք գիտենք, որ Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք հետ կգնանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ կգնան», կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով սահմանազատման ու սահմանագծման մասին հարցերին։
Լրագրողի հարցին՝ ադրբեջանցիները դեռևս դուրս չեն եկել Հայաստանի սուվերեն տարածքներից, բայց «այսօր արդեն խոսվում է Տիգրանաշենի՝ հանձնման մասին», Սիմոնյանն ասաց. «Մենք էլ շատ տեղերից, միգուցե, դուրս չենք եկել, որտեղ սահմանազատված չէ։
Որտեղ սահմանազատված չէ, միգուցե մենք էլ դուրս չենք եկել»։
Leave a Reply