ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չեն քննարկել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց՝Երևանի ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ չվերցնեն ընդդիմության խոսույթն ու իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից։ Փաշինյանը շեշտեց՝ Սահմանադրության հարցը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։
Leave a Reply