Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ երկխոսությունը շարունակվում է. Ամիրբեկով

Written by

in

Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մեր կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունն այդ օրվանից ի վեր շարունակվել է, մեկնարկել են առևտրատնտեսական կապերը, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը: Խաղաղությունը պետք է տեսանելի ու շոշափելի դառնա գետնի վրա, մարդկանց առօրյա կյանքում»,- նշել է Ամիրբեկովը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *