Փորձ է արվում խլել ղարաբաղյան ողբերգությունը ճանաչելու իրավունքը. Աթանեսյան |

Written by

in

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, անկասկած, համազգային ողբերգություն է, որ համեմատելի է միայն Հայոց ցեղասպանության հետ։ Բայց ինչպես մենք զրկված ենք Ցեղասպանությունը իմանալու հնարավորությունից, ճիշտ նույն ձեւով այսօր փորձ է արվում խլել ղարաբաղյան ողբերգությունը ճանաչելու իրավունքը։ Տպավորություն է ստեղծվում, թե մինչեւ 2018 թվականը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված էր, ունեինք հայկական երկու անկախ պետություն, բայց եկավ Նիկոլ Փաշինյանը եւ ամեն ինչ փոխվեց։ Որեւէ դիմադրողականություն չի կարող ունենալ մի երկիր, պետություն, ազգ կամ հանրություն, որ իրականում չգիտի, թե իր դժբախտությունը որտեղի՞ց, ինչու՞ եւ ինչպե՞ս է եկել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *