Օգտագործված արևային վահանակները, որոնցից ավելի քան 5.6 միլիոն տոննա կկուտակվի միայն Գերմանիայում 20 տարվա ընթացքում, կարող են դառնալ արժեքավոր հումք նոր արևային վահանակների արտադրության համար: Այդ մասին հայտարարել են գերմանացի գիտնականները, ովքեր մշակել են ֆոտովոլտային մոդուլների առաջադեմ վերամշակման տեխնոլոգիա, գրում է eprussia.ru–ն:
Գիտնականների ուսումնասիրության արդյունքների համաձայն, վերականգնված նյութերի օգտագործումը կնվազեցնի նոր արևային վահանակների արտադրության արժեքը Եվրոպայում 60-77%-ով: Դա նաև կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները, ջրի սպառումը և հանքանյութերի արդյունահանման անհրաժեշտությունը:
Այնուամենայնիվ, գիտնականների կողմից առաջարկվող տեխնոլոգիաների լայն տարածմանը խոչընդոտում է ԵՄ գործող օրենսդրությունը: Օրինակ, Գերմանիայում ընկերությունները պարտավոր են վերամշակել արևային վահանակների զանգվածի առնվազն 85%-ը, բայց կանոնակարգերը հաշվի չեն առնում վերականգնված նյութերի արժեքը: Նոր կանոնակարգերը, որոնք կխթանեն ամենաարժեքավոր բաղադրիչների, ինչպիսիք են արծաթը և սիլիցիումը, արդյունահանումը, կօգնեն փոխել իրավիճակը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]
Leave a Reply