Ալեն Բերսեն կարեւորել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի դերը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն կոչ է արել ամրապնդել եվրոպական միասնությունը՝ ի պատասխան աճող աշխարհաքաղաքական մարտահրավերների:

Ելույթ ունենալով Մոնակոյում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում, Ալեն Բերսեն, մասնավորապես, ասել է.

 

«Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք: Այդ առանցքն անցնում է չորս անդամ պետություններով. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան գտնվում են Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի, Մերձավոր Արևելքի պատերազմի և Կենտրոնական Ասիայում ընթացող քաղաքական ու տնտեսական տեղաշարժերի խաչմերուկում, որոնց ծավալը Եվրոպան դեռևս չի գիտակցել»:

 

Ալեն Բերսեն նշել է, որ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերված առաջընթացը կայուն խաղաղության  իրական հնարավորություն ունեն, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

 

Խոսելով Թուրքիայի մասին՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է. 

 

«Այս մայրցամաքում անվտանգության, այդ թվում՝ ժողովրդավարական անվտանգության մասին ոչ մի լուրջ խոսակցություն տեղի չի ունենում առանց այդ երկրի»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts