ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արել

Written by

in



Միջազգային





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի կոչ է արել, որը թույլ կտա անցնել հաշտության շուրջ բանակցությունների:

Այս մասին նա ասել է Բիշքեկում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

«Ավելի քան չորս տարի հետո եկել է Ուկրաինայում լիակատար և անհապաղ հրադադարի ժամանակը։ Սա ճանապարհ կբացի  արդար, հաստատուն և համապարփակ խաղաղության շուրջ բանակցությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և համապատասխան բանաձևերին», – Գուտերեշի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts