Մեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնությունները

Written by

in


Քաղաքականություն

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ոչ ոք չի դիտարկում որպես Եվրոպայի բանակցող՝ նրա, ինչպես ինքն է արտահայտվել, «հիմարության» պատճառով։

«Կայան մեջբերում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախկին նախարար Անդրեյ Գրոմիկոյին, գրում է, որ պետք է ներկայացնի Եվրամիությունը, և որ «ռուսները չեն ցանկանում նրան տեսնել» այդ դերում։ Իրականում նրան ընդհանրապես ոչ ոք չի ցանկանում, բայց ոչ թե այն պատճառով, որ նա «կոշտ բանակցող» է, այլ պարզապես այն պատճառով, որ հիմար է»,- գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակի իր ալիքում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *