Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև

Written by

in

Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում:

Նրա խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, որով վերջ է դրվել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը։ 

Ալիևը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման և ապրանքատեսակների ցանկի ընդլայման, ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts