Այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի է ունենում Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի երդման արարողությունը։ Աստվածաշունչը իր առջև դնելով՝ Առուշանյանը երդվում է բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի իր պարտականությունները և առաջիկա հինգ տարիներին ևս շարունակել ղեկավարել համայնքը։
Նշենք, որ Գորիս խոշորացված համայնքի կազմում այսուհետ ընդգրկվում են նաև նախկին Տեղ և Տաթև համայնքների բնակավայրերը։ Նոր ձևավորված համայնքն ընդգրկում է ընդհանուր առմամբ 28 բնակավայր։
Երդման արարողության ընթացքում Առուշ Առուշանյանը ևս մեկ անգամ խոստանում է ապահովել համայնքի համաչափ զարգացումը՝ ընդգծելով, որ այն զարգացումը, որն այսօր արձանագրվում է Գորիս քաղաքում, իր շարունակությունն է ունենալու նաև միավորված մյուս բնակավայրերում։
Leave a Reply