Ռուբինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները |

Written by

in

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար ու հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ գործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին ու տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։ Այդ համատեքստում արժևորվել է բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը: Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *