«Հրապարակ»-ը գրում է․ Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է` եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար` որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:
Սա է նաեւ պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բան ասողները, սակայն, չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որեւէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել՝ ընդամենը փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր:
զրուցակիցը նաեւ ասաց, որ տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է, եւ լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են:
դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Leave a Reply