Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը՝ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Written by

in

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Էդուարդ Բաբայան/Eduard Babayan -Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող այս գեղեցիկ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին. ուսումնառության և մասնագիտացման նոր ճանապարհը թող որ լինի գիտելիքներով, ձեռքբերումներով հարուստ հիշարժան շրջափուլ:

 

Գիտելիքը, կրթությունը, մշակույթն ու սպորտը հիմնարար արժեքներ են զարգացող ու բարեկեցիկ համայնք կառուցելու գործում, ուստի յուրաքանչյուրիս համար առաջնահերթություն պիտի լինի կրթական բարենպաստ միջավայրի ապահովումը: Իմ անմիջական հետևողականությամբ համայնքային ենթակայության կազմակերպություններում կրթության որակի, կենցաղային ու շենքային պայմանների բարեփոխումները շարունակական բնույթ են կրում:

 

Աբովյան համայնքի սիրելի՛ սովորողներ, աշակերտներ.

Գիտելիքն ու կրթությունը կարևորագույն նախապայման են յուրաքանչյուրիդ ապագա նվաճումների, ձեռքբերումների, մեր հայրենիքի ու համայնքի լուսավոր գալիքի կերտման գործում, ուստի եղեք ուսումնատենչ, նպատակասլաց և պատրաստ բարձր առաջադիմությամբ բացահայտելու գիտելիքի հարուստ աշխարհը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ համայնքի մանկավարժներին, մաղթում եմ ուժ և եռանդ անչափ պատասխանատու, պատվաբեր ու գնահատելի

աշխատանքում:

2026-2027 ուսումնական տարին թող որ հագեցած լինի մասնագիտական ձեռքբերումներով, ստեղծագործական հաջողություններով ու արգասաբեր աշխատանքով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *