Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն օգոստոսի 28–ին աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։ Հանձնաժողովից հայտնում են, որ այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայանի գործունեությանը, տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումներին։
Քննարկվել են կայանի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունության ապահովմանն առնչվող հարցեր։Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է ոլորտի ընկերությունների հետ պարբերական աշխատանքային հանդիպումները՝ ընդգծելով համատեղ աշխատանքների կարևորությունը։
Leave a Reply