ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ինքը և իր գործընկեր Սթիվ Ուիթքոֆը եվրոպացի ներկայացուցիչների հետ քննարկել են Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ուղիները։
«Մենք քննարկեցինք, թե ինչպես խթանել Եվրոպայի և Ռուսաստանի միջև անմիջական շփումը, որը գործնականում բացակայում է վերջին չորս տարիների ընթացքում», – գրել է Քուշները սոցիալական ցանցերում։
Նա կարծում է, որ ավելի կայուն և անվտանգ ապագա ապահովելու համար կարևոր է, որ երկու կողմերն էլ անմիջականորեն լսեն միմյանց մտահոգություններն ու առաջարկները։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply