Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։
Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների։
📌 Միաժամանակ ընդգծում ենք՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեն միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն չէ։ Ցավոք, Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։ Մենք այս ամենը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։
Մեր պայքարը արդարության, օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության համար է։Գագիկ Ծառուկյանի պաշպանության հանրային կոմիտե
1. Իվետա Տոնոյան (Համակարգող) – Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
2. Վարդան Օսկանյան – ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար
3. Արա Այվազյան – Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար
4. Վահագն Մելիքյան – Արտակարգ և լիազոր դեսպան
5. Վահե Հովհաննիսյան – «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
6. Լիլիթ Գալստյան – ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ
7. Մարիո Նալբանդյան – Արգենտինա, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ
8. Արա Աբրահամյան- Ռուսաստանի հայերի միության նախագահ
9. Աշոտ Գրիգորյան /Սլովակիա/ – Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ
10. Դերենիկ Մելիքյան, Իրան – Իրանահայ հասարակական գործիչ, «Ալիք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր:
11. Հարութ Սասունյան, ԱՄՆ – Ամերիկահայ գրող, «Կալիֆոռնիա Կուրիեր» (անգլ.՝ The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, հասարակական գործիչ:
12. Տիգրան Աբրահամյան – Քաղաքագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
13. Քեյթ Թաիրյան /Կանադա/ – Բժիշկ, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս, հանրային առողջության և առողջապահության կազմակերպման մասնագետ
14. Էլինար Վարդանյան – Իրավագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ
15. Գոհար Մելոյան- Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի նախագահ
16. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս,
17. Ռուբեն Մելքոնյան – Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
18. Ռուբեն Հովհաննիսյան – Մշակույթի գործիչ, ռեժիսոր
19. Բագրատ Եսայան – Հասարակական գործիչ
20. Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր
21. Հռիփսիմե Առաքելյան – Հեռուստալրագրող, հասարակական-քաղաքական մեկնաբան
22. Հովհաննես Գալստյան – կինոռեժիսոր, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ նախագահ,
23. Արման Աբովյան – Քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
24. Մանե Թանդիլյան -«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր- նախագահ
25. Անի Սամսոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
26. Հայկ Նահապետյան – Քաղաքագետ
27. Սուրեն Սուրենյանց – Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
28. Արծվիկ Մինասյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար, հասարակական–քաղաքական գործիչ
29. Նաիրա Զոհրաբյան – Հասարակական–քաղաքական գործիչ
30. Իսրայել Հակոբկոխյան – Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ
31. Միհրան Հարությունյան – Մարզիկ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
32. Նազենի Հովհաննիսյան – Դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս
33. Շուշան Պետրոսյան – ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
34. Ներսիկ Իսպիրյան – ՀՀ Վաստակավոր արտիստ
35. Արսեն Գրիգորյան/Մրո – ՀՀ Վաստակավոր արտիստ
36. Ալլա Լևոնյան – ՀՀ Վաստակավոր արտիստ
37. Անաիս Սարդարյան – Դերասանուհի
38. Դավիթ Ամալյան – ՀՀ վաստակավոր արտիստ
39. Սոֆի Մխեյան – Երգչուհի
40. Արամո – ՀՀ վաստակավոր արտիստ
41. Էմմա Պետրոսյան – ՀՀ վաստակավոր արտիստ
42. Լիաննա Մանուկյան -«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ
43. Արտակ Բեգլարյան – Արցախի նախկին ՄԻՊ
44. Նժդեհ Իսկանդարյան – Արցախի Հանրապետության նախկին Պետական նախարար
45. Աշոտ Ղուլյան – քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ
46. Կարապետ Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական, ԽՍՀՄ սպորտի վարպետ
47. Արա Պողոսյան – Քաղաքագետ
48. Տիգրան Մարտիրոսյան – Ծանրամարտիկ, ՀՀ Սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
49. Լիլիթ Թումանյան – Քաղաքական վերլուծաբան
50. Սայիդա Պողոսյան – Հասարակական գործիչ
51. Աննա Մայիլյան – ՀՀ Վաստակավոր արտիստ
52. Մարինե Զաքարյան – Կինոռեժիսոր, սցենարիստ, «Հայակ» ազգային կինոմրցանակակիր
53. Սաթիկ Ստեփանյան – Պրոդյուսեր, կինոճարտարագետ
54. Արմեն Գրեյգ /ԱՄԷ/ – Դերասան, պրոդյուսեր
55. Մարտին Հուրիխանյան – Գրող, հրապարակագիր
56. Էդուարդ Աբրահամյան – Կինոռեժիսոր, կինոսցենարիստ
57. Հարություն Առաքելյան /Չեխիա/ – «Արմինիուս» միաբանության հիմնադիր
58. Արթուր Հովհաննիսյան – Պրոդյուսեր
Leave a Reply