ՍՊԸ-ի տնօրենի կողմից շահագործվող «Lixiang» ավտոմեքենայում հայտնաբերվել են «Սայգա» տեսակի հրացան և ատրճանակ
Նոյեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ հնարավոր է Ավան վարչական շրջանում երթևեկող «Lixiang» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կամ ուղևորների մոտ զենք-զինամթերք լինի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով նույն գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ճշտում են ենթադրյալ ավտոմեքենայի երթուղին և Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որում լինում են Երևանի բնակիչներ 31-ամյա Կառլեն Մ.-ն, 29-ամյա Գևորգ Ս.-ն և 39-ամյա Գեղամ Ղ.-ն, որոնց մոտ ոչինչ չի հայտնաբերվում իսկ ավտոմեքենայի սրահի հետնամասում՝ հատակի տեսանելի հատվածում, հայտնաբերվում են զենքեր։
Նշված անձինք ավտոմեքենայով տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ավանի բաժին, որտեղ էլ արդեն նշված ավտոմեքենան շահագործող Կառլեն Մ․-ն հայտնել է, որ նշված ավտոմեքենայում պարեկների կողմից հայտնաբերված զենքերը՝ «Սայգա» տեսակի որսորդկան հրացանը և գազային ատրճանակը, պատկանում են իրեն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված Կառլեն Մ․-ն Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, իսկ Գևորգ Ս․-ն Երևանում հայտնի ԱՁ-ներից մեկի տնօրենն է։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Leave a Reply