Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Հնդկաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Նարենդրա Մոդին Բիշքեկում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի եւ TRIPP նախագծի իրականացման ընթացքի մասին:
ՀՀ կառավարությունից հայտնել են, որ նրանք գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը, կարեւորել են փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար համատեղ քայլերի իրականացումը:
«Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հնդկաստանի վարչապետին հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը եւ պատրաստակամություն հայտել նույնպես պատեհ առիթով այցելել Հնդկաստան»,- ասվում է հաղորդագրությունում:
Leave a Reply