Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա. Թրամփ |

Written by

in

Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News-ին տված հարցազրույցում։

«[Իրանցիները] չափազանց դաժան և չար մարդիկ են, և եթե նրանք միջուկային զենք ունենային, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա», – ասել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը հարձակվել է այն երկրների վրա, որոնք, ըստ էության, չեզոք դիրք էին զբաղեցնում՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Քուվեյթի։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը զարմացել է և այն լավ հանգամանք է համարել, քանի որ այդ կերպ Իրանը զրկվվել է այն ամբողջ աջակցությունից, որն ուներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *