Հայրիկների նամակները դուստրերին

Written by

in

Մի քանի շաբաթ առաջ նյութ էինք հրապարակել Միլանում Ջիմ Թորոսյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրված էին նաեւ ճարտարապետի անձնական իրերը:

Մի քանի շաբաթ առաջ նյութ էինք հրապարակել Միլանում Ջիմ Թորոսյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրված էին նաեւ ճարտարապետի անձնական իրերը:
Ուշադրությունս գրավեց այս կարճ նամակը, որը Ջիմ Թորոսյանը 1975 թվականի մայիսի 13-ին հասցեագրել էր դստերը:

Անչափ գեղեցիկ ձեռագրով գրված է.
«ՆՈՒՆԻԿ ՋԱՆ,
Մեր երկրի լավագույն ճարտարապետները Մադրիդում խմում են քո կենացը: Ես շատ եմ ուզում, որ դու լինես շատ երջանիկ ու կյանքում տեսնես ու զգաս միայն գեղեցիկը:
Քո պապա»:
Նամակը գրելու պահին հայրը 49 տարեկան էր, դուստրը՝ 21:
Մոտ երեք տարի առաջ «Այստեղ ապրել է» շարքի համար մեր Լուսինե Ղարիբյանը զրուցել էր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի դստեր հետ, որը շատ մեծ ջերմությամբ էր պատմել հոր մասին:
Տեսնելով Ջիմ Թորոսյանի նամակը, անմիջապես հիշեցի Ալբերտ Յավուրյանի բացիկներն ու հեռագրերը, որոնք գործուղումներից ուղարկում էր դպրոցական աղջկան:

Հայրիկների սերն իրենց աղջիկների հանդեպ յուրահատուկ է՝ ինքս երկու աղջիկ ունեմ: 
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *