Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն | Քաղաքականություն

Written by

in

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։

Վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստանի Հանրապետություն»,- գրել է Փաշինյանը։

Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:

Վարչապետը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախատեսվում են նաև ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ այլ գործընկերների հետ։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *