Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ | Քաղաքականություն

Written by

in

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Հեռագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի մամուլի ծառայության կողմից։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ», – ասվում է հեռագրում։ Իր ուղերձում Պուտինը նշել է Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում ունեցած անձնական ներդրումը։ «Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, հոգևոր ուժ և տոկունություն՝ այն մարտահրավերների առջև, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք», – եզրափակել էՊուտինը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *