ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկվի Հայաստանի՝ ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ ապագայի վերաբերյալ հանրաքվեն։
«Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը՝ մեր փաստարկները կրկնելու համար։ Ամեն անգամ բարձր մակարդակով շփումը կարևոր է։ Նախագահը ևս մեկ անգամ կներկայացնի մեր փաստարկները, սակայն մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը հենց իրենք՝ հայերը, պետք է կայացնեն»,-ասել է Պեսկովը։
Leave a Reply